Ողբերգական դեպք Երևանում. Վերին Անտառային թաղամասում՝ էլիտար շենքում տղամարդն ընկել է երկաթե «արմատուրաների» վրա. Shamshyan. com

Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կանչով մեկնել են Վերին Անտառային  136/11 հասցե, որտեղ նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերել են տղամարդու դի: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, իրավապահները պարզել են՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա  Անդրանիկ Քեշիշյանն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում էր նշված շինարարարությունում և երկրորդ հարկի բարձրությունից ընկել է ներքև, հայտնվելով երկաթե «արմատուրաների» վրա: Նրան այնտեղից դուրս են բերել շինարարության մյուս աշխատակիցները և  ահազանգել են շտապօգնություն: 

 

Ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը: 

 

Նշված շինարարության մուտքի մոտ կար ցուցանակ, որում գրված է. «Երևան, կենտրոն վարչական շրջան, Վերին Անտառային  136/11, բազմաբնակարան բնակելի համալիրի ստորգետնյա և վերգետնյա հարկերով հիմնակմաղքի շինարարական աշխատանքներ»: 

 

Պատվիրատուն Երևանում հաշվառված «էԼԻԶ» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ Երևանում հաշվառված «Բիդեք» ՍՊԸ-ն է, հեղինակային հսկողությունը իրականացնում է Երևանում հաշվառված «ՎԱ-ՄԱՅՆԴ»  ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողութունը իրականացվում է «Արթուր Աբելյան Աշոտի»  ԱՁ-ի կողմից: Շինարարության մեկնարկը տրվել է 2021 թ.-ի հոկտեմբերի 29-ին, շինարարության ավարտը  տրված է 2020 թ.-ի ապրիլի 29-ին: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

Մանրամասները՝ կայքում: