Չինաստանի վերաբերյալ Բայդենի հակասական հայտարարությունը վտանգավոր սխալ է. The Telegraph

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հակասական հայտարարությունը Թայվանի կողմից Չինաստանի դեմ պայքարելու երկրի բանակի պատրաստակամության մասին վտանգավոր սխալ է, ասվում է բրիտանական The Telegraph-ի խմբագրականում։
 

Ինչպես նշվում է հոդվածում, ամերիկյան ձախերը ներկայիս նախագահի իշխանության գալն ընկալել են որպես արտաքին քաղաքականության նոր դարաշրջանի սկիզբ։ Սակայն այդ ակնկալիքները չարդարացան նրա նախագահական ժամկետի սկզբում Աֆղանստանից ամերիկյան զինվորականների դուրսբերման ձախողումների պատճառով:
 

«Իրականում Միացյալ Նահանգները երբեք նման պարտավորություններ չի ստանձնել: Կղզու հետ հարաբերությունները կարգավորվում են հատուկ ակտով, որում ասվում է, որ ԱՄՆ-ը նրան կտրամադրի այնպիսի միջոցներ և այնքան, որ կարողանա պահպանել բավարար պաշտպանական ներուժ»,- նշվում է հոդվածում:
 

Հիշեցնենք, որ օրերս Ջո Բայդենը հերթական վրիպակը թույլ տվեց. Ասիա կատարած այցի ժամանակ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Թայվանի կողմից մասնակցել Չինաստանի դեմ ռազմական հակամարտությանը։