Այսօրվանից «Գազպրոմ»-ը դադարեցնում է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա
Շաբաթ՝ մայիսի 21-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից, «Գազպրոմ Էքսպորտ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումները ֆիննական «Գասում» պետական էներգետիկ ընկերության հետ կնքված պայմանագրով: Դա պայմանավորված է նրանով, որ Ֆինլանդիան չի վճարել ապրիլին մատակարարված գազի դիմաց և հրաժարվել է ռուբլով վճարումներ կատարել, գրում է ՏԱՍՍ-ը։
Ուրբաթ «Գազպրոմ Էքսպորտ»-ը հայտնել է, որ ֆիննական ընկերությունից ապրիլին գազի մատակարարումների համար վճար չի ստացել մինչև մայիսի 20-ի աշխատանքային օրվա վերջը:Այդ իսկ պատճառով ռուսական հոլդինգը «Գասումին» ծանուցել է մայիսի 21-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին։
Ֆիննական ընկերությունը այս շաբաթ հայտնել է, որ մտադիր չէ կատարել «Գազպրոմի» պահանջը՝ մատակարարված գազի դիմաց վճարել ռուբլով և որոշել է հայց ներկայացնել «Գազպրոմ Էքսպորտի» հետ գործող պայմանագրի վերաբերյալ:
Ապրիլի 1-ից ՌԴ-ի համար ոչ բարեկամ երկրներից գնորդները կարող են ռուսական գազի համար վճարել միայն ռուբլով։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը անդրադարձել է ռուսական բիզնեսին
Ռուսական բիզնեսը դժվարին պայմաններում ցույց է տալիս իր լավագույն որակները և արագ հարմարվում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնդկաստանում քիմիական գործարան է պայթել
Հնդկաստանի Հապուրի շրջանի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել 20-ը...
18+․ Սուրբ Ֆրանցիսկոս կաթոլիկ եկեղեցում ահաբեկչություն է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասնում է 50-ի
Նիգերիայում ահաբեկչություն է տեղի ունեցել Սուրբ Ֆրանցիսկոս կաթոլիկ եկեղեցում, որի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել։ Տե...
Ինչու են Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ․ Զախարովան մեկնաբանել է
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը ԵԱՀԿ Մինսկի խմ...