Ինչու են Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ․ Զախարովան մեկնաբանել է
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ:
«Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»,-հայտարարել է Զախարովան՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հայտարարությանը, թե ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:
Ըստ Զախարովայ՝ եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը։
Զախարովան ձևաչափից հրաժարվելը որակել է «անպատասխանատու քայլ», ապա հավելել, որ ռուսական կողմը շահագրգիռ է հայ-ադրբեջանանական հարաբերությունների կարգավորմամբ, և որ Մոսկվան կանի հնարավորը՝ կյանքի կոչելու 3 երկրների ղեկավարների պայմանավորվածությունները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում հարբած կինը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ
Իվանովոյի մարզում հարբած կինը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ՝ քաղաքի օրվա տոնակատարության ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բերդյանսկում հզոր պայթյուն է որոտացել
Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտնել են, որ Բերդյանսկում պայթյուն է որոտացել։ Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում ե...
Պուտինը անդրադարձել է ռուսական բիզնեսին
Ռուսական բիզնեսը դժվարին պայմաններում ցույց է տալիս իր լավագույն որակները և արագ հարմարվում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ...
18+․ Սուրբ Ֆրանցիսկոս կաթոլիկ եկեղեցում ահաբեկչություն է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասնում է 50-ի
Նիգերիայում ահաբեկչություն է տեղի ունեցել Սուրբ Ֆրանցիսկոս կաթոլիկ եկեղեցում, որի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել։ Տե...