Քննիչները հայհոյեցին զոհվածների ծնողներին․ Վահան Հովհաննիսյան
ՔԿ զինվորական գլխավոր վարչության քննիչները զոհված զինծառայողների ծնողների հասցեին սեռական հայհոյանքներ են տվել։ Այս մասին լրագրողներին հայտնեց ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը` ՔԿ–ում տեղի ունեցած փակ հանդիպումից դուրս գալուց հետո։
«Հանդիպումը վերջանալուց հետո զինվորական գլխավոր վարչության քննիչները, աշխատակիցները, որոնք հիմա կանգնած են այստեղ, որոնց անձամբ չեմ ճանաչում, զոհվածների ծնողների հասցեին տվեցին սեռական բնույթի հայհոյանքներ, մայր հայհոյեցին, որից հետո աղմուկ բարձրացավ»,– հայտնել է նա, փոխանցում է Sputnik-ը։
Փաստաբանը նշել է նաև, որ հանդիպման ընթացքում պարզվել է, որ զինվորական դատախազությունում իրենց սխալ ինֆորմացիա են տվել` ասելով, որ իրենց միջնորդությունը բավարարել են։
«Զինվորական դատախազն իր որոշմամբ մերժել է ձերբակալման միջնորդությունը։ Մերժումն էլ ուղարկել ՔԿ»,– հայտնել է փաստաբանը։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին գործով որպես մեղադրյալ ներգրավելու ու հարցաքննելու միջնորդությանը, Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ այն ուղարկվել է ՔԿ զինվորական գլխավոր վարչություն, ներկա պահին գտնվում է այնտեղ, բայց հետաձգված է։
Նշվում է, որ աղմուկն ու փոխադարձ հայհոյանքները հանդիպումից հետո էլ շարունակվեցին մի քանի րոպե։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիներն փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս
Ադրբեջանցիներն այսօր փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս։ Այս մասին...
Իշխանական պատգամավորի որդու ծեծկռտուքի գործին խառնվել է «օրենքով գող» «Զապ»-ը․ Armlur
Օրեր առաջ Վայոց Ձորի մարզում գազալցակայանում ծեծկռտուք էր եղել: Մասնաավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ե...
Ռազմական ոստիկանությունը տնից բերման է ենթարկել Մխիթար Գալեյանի հորը
Բերման են ենթարկել ամուսնուս՝ Գարիկ Գալեյանին։Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստցիկ Գալ...
«Ժողովու՛րդ, լաոն զարթնել ա»․ բերման ենթարկվելիս բղավում էր Վանեցյանի որդին
Քիչ առաջ բերման ենթարկվեցին «Հայրենիք» կուսակցության անդամները, որոնց թվում էր նաև Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ...