Քաղաքապետարանի աշխատակիցները շենքում են. քաղաքապետի խոսնակը մանրամասներ է պատմում
Երևանի քաղաքապետարանի գրեթե բոլոր աշխատակիցները շենքի ներսում են։ Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Լևոն Սարդարյանը։
«Այո, աշխատակիցները ներսում են, քանի որ շենքը շրջափակել են նախքան աշխատանքային ժամի ավարտը»,– ասաց Սարդարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիրները փակել են Երևանի քաղաքապետարանի բոլոր 4 մուտքերը։ Այժմ քաղաքապետարանի շենքը դեռ շրջափակված է։
Սարդարյանը նաև նշեց, որ ցուցարարները ոստիկաններին հավաստիացրել են` չեն պատրաստվում ներխուժել քաղաքապետարան, սակայն նաև ընդգծել, որ շենքից դուրս գալ ցանկացող աշխատակիցները պետք է միանան իրենց:
Ինչպես արդեն հայտնել էինք` Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ լարված իրավիճակ է: Քայլերթի մասնակիցները շրջափակել են քաղաքապետարանի շենքը, բոլոր չորս մուտքերը փակ են։ Հավաքված ոստիկանական մեծաթիվ ուժերը փորձում են հեռացնել վերջիններիս:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա. որն է այցի նպատակը
Մոսկվայում մայիսի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին...
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին նոր անցակետերի տեղակայման որոշում է կայացրել
Ադրբեջանի Նախարարների կաբինետը փոփոխություններ է կատարել «Անցակետերի թվաքանակում և այն տարածքների ցանկում, որտեղ դրանք գ...
Սահմանազատման հանձնաժողովի կազմը պատրաստ է․ ԱԽ քարտուղար
Արցախի կարգավիճակը բխելու է անվտանգությունից ու իրավունքների պաշտպանությունից։ Այսօր կառավարության նիստի ավարտին լ...
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավոր...