Ամուսինը փորձել է օգնել կնոջը` դուրս բերել գետից, սակայն ջուրը քշել-տարել է աղջկան․ Վարդան Թադևոսյան
«Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հետ ռետինե նավակի մեջ ևս 6 անձ է եղել. նավակը շրջվել է։
Գետի հոսանքը մի քանի կիլոմետր քշել-տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն, որի կյանքը չէր հաջողվել փրկել: Sputnik Արմենիային այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտե մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Հայտնել էինք, որ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ է դարձել։ Նա նավակով նկարահանումներ իրականացնելիս գետն է ընկել։
«Ռետինե նավակով են եղել, 7 անձ է եղել նավակում, որոնցից մեկն էլ ամուսինն է եղել։ Բոլորը հատուկ հանդերձանքով են եղել` սաղավարտով և փրկարարական բաճկոնով։ Նավակը շրջվել է, ամուսինը փորձել է օգնել կնոջը` դուրս բերել նրան գետից, սակայն չեն կարողացել, քանի որ գետը քշել-տարել է աղջկան` առանձնացնելով խմբից»,– ասել է Թադևոսյանը։
Նա հայտնեց նաև, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, և դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով քրգործ կհարուցվի։ Ամենայն հավանականությամբ, 157-րդ հոդվածով քրգործ կհարուցվի` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը։
Արմինե Ճաղարյանը 31 տարեկան էր, նա վերջերս էր ամուսնացել։
Նմանատիպ հոդվածներ
Բեռնատարներով և բետոնխառնիչներով փակել են Հալաբյան–Կիևյան հատվածը
«Դիմադրություն» շարժման համակիր քաղաքացիները բեռնատարներով և բետոնխառնիչներով փակել են Հալաբյան–Կիևյան հատվածը։ Այս և փո...
Ադրբեջանցիներն փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս
Ադրբեջանցիներն այսօր փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս։ Այս մասին...
Սուրիկ Խաչատրյանի որդիները Արցախը փրկում են Երևանի կենտրոնում․ «Բաղրամյան26»
Տարբեր հանցավոր պատմություններով հայտնի Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) երկու որդիները՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանները, ովքեր դա...
«Ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում աճում են». Արմեն Մուրադյան
Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում աճում են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է...