Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանել է Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը
Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանել է Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Խոսքը Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մասին է: Այն տեղադրվել է 2018թ.-ի ապրիլի 15-ին «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության (Initiative Völkermord erinnern) և մի շարք անհատ քաղաքացիների կողմից։
Դեսպանությունը նշում է, որ տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ հուշարձանը հեռացվել է տեղադրումից 4 օր անց (2018թ ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել։
«Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ի շուրջ ընկած ժամանակահատվածում հուշարձանը տեղադրվում է, ապա ապամոնտաժվում թույլտվության բացակայության հիմնավորմամբ, ինչը հասկանալիորեն դառնում է մեր բազմաթիվ հայրենակիցների վրդովմունքի և տեղական իշխանությունների հետ իրավական վեճի առարկա։ ՀՀ դեսպանությունն ուղիղ կապի մեջ է նախաձեռնության հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի հետ և առաջիկայում կգործադրի ջանքեր իրավիճակի երկուստեք ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Թշնամին կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ. կա վիրավոր. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է՝ քիչ առաջ տեղեկացանք, որ թշնամին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։Լրատվամիջոցի տե...
Սոթքում վիրավորվածը հանքավայրի 35-ամյա հորատողն է․ նրան այս պահին վիրահատվում են
Սոթքի հանքավայրում այս պահին աշխատանքները դադարեցված ենք, աշխատակիցները տարհանվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում...
«Ինչո՞ւ են դպրոցական երեխաները դարձել քաղաքական շահարկումների նյութ և ովքեր են նրանք»․ Կարին Տոնոյան
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը գրում է. ««Ինչո՞ւ են դպրոցական երեխաները դարձել քաղաքական շահարկումների նյու...
Հայհոյանքը միակողմանի է եղել՝ իմ կողմից, հետո քացով խփեցի, սեղանը շրջվեց․ Հովիկ Աղազարյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Մոսկովյանում գտնվող «L’Orange» սրճարանում միջադեպ է տեղի ունեցել մի քաղաքացու եւ ՔՊ...