Պատահարներ
Նոր լուսանկարներ՝ առավոտյան տեղի ունեցած վթարից
Unknown
Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արտյոմ Ե-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վարորդի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա դին պատգարակով մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի դետալները շպրտվել ու վնասել են նաև հարակից ավտոպահեստամասերի խանութի ապակիները, պատերը, իսկ գազաբալոնն էլ մոտ 30 մետր շպրտվել է։






Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին
Unknown
Անգլերենի դասաժամին է դեպքը եղել․ ԿԳՄՍ-ն՝ աշակերտին հարվածող ուսուցչի մասին
Unknown
Մոսկվայում ադրբեջանցին հայերի է դանակահարել․ կա մեկ զոհ․ Infoteka24
Unknown
Եղևնիների սպանդ՝ Գորիսում․ ծառերը բնից կտրում են
Unknown