Ուկրաինացիները ռուսներին դուրս են մղել «Ազովստալ»-ի տարածքից. Obozrevatel

Մարիուպոլի պաշտպաններին, որոնք պահում են «Ազովստալ» գործարանի պաշտպանությունը, հաջողվել է հետ մղել ռուսական կողմի գրոհը։ Ուկրաինացիները ռուսներին դուրս են մղել գործարանի տարածքից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Օլեքսի Արեստովիչը: 

 

Ինչպես հայտնում է obozrevatel.com-ը, նախորդ օրը՝ մայիսի 4-ին, ռուսական կողմը կարողացել է ներխուժել «Ազովստալ»-ի տարածք։ Բայց հենց հաջորդ օրը, ըստ Արեստովիչի, դուրս է մղվել:

 

«Երեկ ռուսական զորքերը մտել են «Ազովստալ»-ի տարածք, սակայն մեր պաշտպանները դուրս են մղել, հիմա մենք ամփոփում ենք տեղեկատվությունը»,- ասել է Արեստովիչը։ Նա նշել է, որ մարտերը «Ազովստալ»-ում շարունակվում են։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են մայիսի 5-7-ը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում հրադադարի ռեժիմ հաստատել։ Ուկրաինական կողմն այս ժամանակը կօգտագործի խաղաղ բնակիչներին և տարածքը տարհանման նախապատրաստելու համար։