ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԽ քարտուղարը` Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին. նա ամփոփեց Հաջիևի հետ հանդիպումը
Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանն օրերս հանդիպել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ. հանդիպումից առաջ Գրիգորյանն ասել էր՝ եթե կարողանան բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող են նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպումը։
Aysor.am-ն այսօր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է անցել հանդիպումն ու հնարավո՞ր է առաջիկայում Փաշինյան-Ալիև հանդիպում։ ՀՀ ԱԽ քարտուղարն ասաց, թե դեռ շարունակում են քննարկումները։
«Քննարկումները, երբ ինչ-որ փուլի հասնեն ու նախանշվի հնարավոր հանդիպումը, ապա հրապարակային դրա մասին հայտարարություն կլինի», - ասաց Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դա միակ ճիշտ որոշումն էր». Պուտինի ելույթը` Հաղթանակի շքերթին
«ՆԱՏՕ-ի երկրները չէին ուզում մեզ լսել, նրանք բոլորովին այլ ծրագրեր ունեին, նախապատրաստվելով Ղրիմի վրա հարձակման` դ...
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին նոր անցակետերի տեղակայման որոշում է կայացրել
Ադրբեջանի Նախարարների կաբինետը փոփոխություններ է կատարել «Անցակետերի թվաքանակում և այն տարածքների ցանկում, որտեղ դրանք գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատասխանել է Ալիևին
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է անում կոնկրետ բանակցություններ սկսել Երևանի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախի դրոշը թարս եք դրել, հետ պտտեք». Ալեն Սիմոնյանը` պատգամավորին
ԱԺ-ում խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ գործուղվել են Ֆր...