Հայտնի է, թե ով է Ֆրանսիայի հրապարակում մահացած քաղաքացին

Քիչ առաջ լուր տարածվեց, որ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից, շտապօգնության մեքենայով, թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով:

Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը և Արամ Վարդևանյանը տեղյակ չէին նման դեպքի մասին: 

 

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը hraparak.am-ի հետ զրույցում նշել է, որ քաղաքացուն հիվանդանոց տեղափոխել են վրանից․ «Գուցե այլ վայրում է վատացել, բերել են մոտ, չեմ կարող հստակ ասել»:

 

 Մահացած քաղաքացին Երևանի բնակիչ 50-ամյա Արթուր Սեդրակյանն է:

 

Լրատվամիջոցի ոստիկանության աղբյուրները հավաստիացրել են, որ մահացած տղամարդու վրա ասեղի կամ թմրանյութի հետքեր չկային, այս պահին հնարավոր չէ ասել, թե մահը վրա է հասել թմրանյութի օգտագործման հետևանքով, թե ոչ։ Նման եզրակացություն կարելի է անել միայն դատաբժշկական փորձաքննություն անելուց հետո։ Ամեն դեպքում՝ արտաքին հետքեր չեն եղել։

 

Քաղաքականություն