Հասարակություն
Ավտոբուսում հանկարծամահ է եղել 62 համարի վարորդը․ ՀԺ
Այսօր մոտ մեկ ժամ առաջ հանկարծամահ է եղել 62 համարի նոր ավտոբուսի վարորդը: Տեղեկությունը հայտնեց «ՀԺ»-ի թղթակիցը: Դեպքը տեղի է ունեցել Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում, Սարկավագի փողոցի կասնգառներից մեկում:
Թղթակցի փոխանցմամբ՝ ավտոբուսը մի քանի րոպե կանգառում կանգնած է եղել եւ վարորդը չի շարժվել առաջ, ուղեւորներին թվացել է, թե մարդ է սպասում, սակայն րոպեների ընթացքում վարորդը կողքի է ընկել: Շտապօգնության ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատելով տեղեկությունը, նշել է, որ կանչ է արձանագրվել եւ մինչեւ տեղ կհասներ շտապբուժօգնության բրիգադը վարորդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Մահացողը 50-ից 55 տարեկան տղամարդ է:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանությունը և դրա ազդեցությունը
ՔԿ-ն` Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել. Ավինյան
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
5.0