Հռոմի պապը Պուտինի հետ հանդիպում է խնդրել, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել․ ՏԱՍՍ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այնուհետև պատերազմից քսան օր հետո խնդրեցի կարդինալ Պարոլինին ուղերձ հղել Պուտինին՝ տեղեկացնելով, որ պատրաստ եմ մեկնել Մոսկվա։ Մենք դեռ պատասխան չենք ստացել և շարունակում ենք պնդել, թեև ես մտավախություն ունեմ, որ Պուտինը չի կարող և չի անցկացնի այս հանդիպումը ներկա պահին», - ասել է պոնտիֆիկոսը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
Ֆրանցիսկոսն ասել է, որ «առայժմ Կիև չի գնա»։
«Ես ուղարկել եմ կարդինալներ Մայքլ Չեռնիին և կարդինալ Կոնրադ Կրայևսկուն, որոնք այնտեղ են գնացել չորրորդ անգամ: Բայց ես զգում եմ, որ ես պետք չէ գնամ: Նախ պետք է գնամ Մոսկվա, նախ պետք է հանդիպեմ Պուտինի հետ», - ասել է պոնտիֆիկոսը:
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Ես այնտեղ չեմ գնում այլևս․ Կարին Տոնոյանը՝ ցույցերին մասնակցելու մասին
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյան, քիչ առաջ Hraparak-ի հետ զրույցում նշել է, որ ինքն այլևս չի պատրաստվում գնալ Ազատո...
Հայկական կողմը կտրանականապես մերժել է Թուրքիայի հետ սահմանների վերաճշգրտման հարցը․ Աղաջանյան․ ՍիվիլՆեթ
Թուրքիայից կարճաժամկետ հեռանկարում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն չենք տեսնում․ ՍիվիլՆեթի տաղավարում այսպիսի հայտ...