ՆԱՏՕ-ն Ռուսաստանին անհրաժեշտ պատասխան կտա դաշինքի անդամներից մեկի վրա հարձակման դեպքում. Չավուշօղլու
ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հակամարտության մեջ չի մտնի, բայց Ռուսաստանի Դաշնությանը անհրաժեշտ պատասխան կտա դաշինքի անդամներից մեկի վրա հարձակման դեպքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«ՆԱՏՕ-ի դիրքորոշումը պարզ է, մենք չենք մտնի Ուկրաինայի պատերազմի մեջ, բայց կպատասխանենք, եթե նույնիսկ ամենափոքր հարձակում լինի որևէ դաշնակցի վրա», - Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում A Haber հեռուստաալիքը։
Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
16:48-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 12,500 մարդ. ԻՔՄ
Այսօր՝ մայիսի 1-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 16:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում...