«Դեռ մեկ տարին չէր լրացել». ով է երեկ մահացած զինծառայողը
Նախնական տվյալով` ծառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սանոյանը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից էր, գրում է news.am-ը։
Դեռ մեկ տարին չէր լրացել, ինչ Սամվելը ծառայում էր բանակում։ 2021թ.–ի հուլիսին էր զորակոչվել բանակ, իսկ մինչ այդ սովորել էր Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտության կրթության քոլեջում՝ որպես շինարար–ինժեներ։
«Խելոք, աշխատող ընտանիքից էր, շինարար մարդիկ են։ Սամվելը ընտանիքի երրորդ զավակն էր. երկու քույր, երկու եղբայր են»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծովագյուղի բնակիչը։
Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին՝ ժամը 19:20-ի սահմանում, նախնական տվյալով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.):
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սամվել Սանոյանը մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
Բեռնատարներով և բետոնխառնիչներով փակել են Հալաբյան–Կիևյան հատվածը
«Դիմադրություն» շարժման համակիր քաղաքացիները բեռնատարներով և բետոնխառնիչներով փակել են Հալաբյան–Կիևյան հատվածը։ Այս և փո...
Մեկ ամսից ավելի է դիմել էինք Փաշինյանի հետ հանդիպելու համար, այսօր նա մեզ ընդունեց․ զոհվածի ծնող
«Մեկ ամսից ավելի է, ինչ դիմել էինք նրա հետ հանդիպելու համար, այսօր նա մեզ ընդունեց։ Մեր տղաների գործը նախաքննական փուլու...
Բրիտանացի լրագրողը կոչ է արել քիչ տաքացնել բնակարանները, սառչել «հանուն Ուկրաինայի»
Պետք է սառչել «հանուն Ուկրաինայի»։ Բրիտանացի լրագրողն է նման կոչ արել Fայinancial Times-ում հրապարակված իր հոդվածու: Նրա...
7 անչափահաս բերման է ենթարկվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են այցեր իրականացրել ՀՀ ոստիկանության Եր...