Նշաններ կտեղադրվեն․ փողոցը հատող հետիոտների անվտանգությունը կբարձրացվի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հետիոտնային անցումներում տեղեկատվական նշաններ կտեղադրվեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունն առաջարկում է սահմանել տեղեկատվական նշաններ, որոնց ազդման, գոտում կբարձրացվի փողոցը հատող հետիոտների անվտանգությունը: Սակայն ուշագրավն այն է, որ այս նախագիծը հանրային քննարկման դրվեց երեկ՝ ապրիլի 26-ին, երբ Երեւանի Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը, որը, գիտակցության չգալով, մահացել է: Չի բացառվում, որ գործադրին երեկվա դեպքն է սթափեցրել նման նախագիծ մշակելու:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ Երեւանում կարգավորվող թվով 22 խաչմերուկներ կան, որոնք կահավորված են աջ շրջադարձը մշտապես թույլատրող լուսացույցի լրացուցիչ սեկցիաներով, որի արդյունքում աջ շրջադարձ կատարելիս վարորդների եւ թույլատրող ազդանշանի տակ փողոցը հատող հետիոտների միջեւ առաջանում են կոնֆլիկտային կետեր:
Չնայած այն հանգամանքին, որ համաձայն գործող կարգի՝ առավելություն է տրվում հետիոտնի երթեւեկությանը, վարորդների անզգուշության պարագայում կարող է վտանգվել հետիոտնը: Եւ այս խնդիրը հնարավոր է լուծել՝ հասնելով համապատասխան տեսակի տեղեկատվական նշաններ նախատեսելու միջոցով, որի ազդեցությամբ ազդման տիրույթում կողմնորոշման հնարավորություն կստանան աջ կամ ձախ շրջադարձ կատարող վարորդները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Բեռնատարներով և բետոնխառնիչներով փակել են Հալաբյան–Կիևյան հատվածը
«Դիմադրություն» շարժման համակիր քաղաքացիները բեռնատարներով և բետոնխառնիչներով փակել են Հալաբյան–Կիևյան հատվածը։ Այս և փո...
Մանրամասներ՝ գետում հայտնաբերված փոքրիկի առողջական վիճակից. Գևորգ Դերձյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը հայտնում է. «Գետում հայտնաբերված փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրակ...
Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու հարցը կքննարկվի. զոհված զինծառայողները տուժող են ճանաչվել
2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհվ...
«Դեռ մեկ տարին չէր լրացել». ով է երեկ մահացած զինծառայողը
Նախնական տվյալով` ծառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային...