Warner Bros-ը Ռուսաստան վերադառնալու հույս ունի

Warner Bros. Entertainment-ում հույս են հայտնել, որ ընկերությունը կվերադառնա Ռուսաստան, հաղորդում է Deadline-ը:
 

Խոսելով միջազգային կինոարտադրության դժվարությունների մասին, մասնավորապես, կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և կինոթատրոնների փակման, կորոնավիրուսի դեմ պայքարի հետ, Էնդրյու Քրիփսը նշել է, որ այդ խափանումները կձգձգվեն, սակայն վերջին երկու տարիներին ոլորտը սովորել է գոյություն ունենալ անորոշության մեջ:
 

Նա չի նշել այն պայմանները, որոնց դեպքում հոլիվուդյան կինոն կրկին կհայտնվի ռուսական էկրաններին։ Նրա խոսքով, Ռուսաստանին տարեկան բաժին է ընկնում միջազգային տոմսարկղերի մոտ 5 տոկոսը։
 

Հոլիվուդյան ստուդիաները մարտին սկսել են դադարեցնել իրենց ֆիլմերի թողարկումը Ռուսաստանում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:

Քաղաքականություն