Վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում, ու չի եղել որևէ մեքենայի ղեկին. Վարչապետի աշխատակազմի տեղակալը՝ հղի կնոջ վրաերթի մասին
Վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում, ու չի եղել որևէ մեքենայի ղեկին: Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի դեպքին:
«Ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ ու առանձին անհատներ հերթական անհարկի շահարկումներն են սկսել վարչապետի անձի շուրջ՝ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի դեպքը անմիջական կապելով վարչապետի անձի հետ։
Այս օրերին, երբ ընդդիմադիրները սակավաթիվ ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում, ճարահատյալ լրատվական դաշտը փորձում են լցնել իշխանությանը հնարավորինս վարկաբեկող լուրերով։ Բնականաբար ինչպես միշտ թիրախավորվել է վարչապետի անձը։
Տեղի ունեցած վրաերթի մասին ՀՀ ոստիկանությունն արդեն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, իսկ մնացածը՝ ընդամենը բամբասանքներից ժանրից է, ինչպես օրինակ Փաշինյանը Սյունիքն էր հանձնում կամ 2020-ին պատերազմ հրահրեց։ Պարզապես ընդդիմադիր որոշ շրջանակներ երկրում տեղի ունեցող ցանկացած վատ բանի համար սովոր են մեղադրել վարչապետ Փաշինյանին։
Ի գիտություն բոլորին՝ վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում, ու չի եղել որևէ մեքենայի ղեկին, դրա մասին խոսելն անգամ անհեթեթ է։
Ինչպես ՀՀ ոստիկանությունը հայտնեց, նախնական տվյալներով քաղաքացուն վրաերթի է ենթարկել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի մեքենան, հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ցավում եմ տեղի ունեցած միջադեպի համար», - գրել է նա։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ հայտնի էր դարձել, որ Լեո-Պարոնյան հատվածում կառավարական շարասյունը երիտասարդ հղի կնոջ է վրաերթի ենթարկել:
Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ըստ ԶԼՄ-ների՝ խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասին է:
Նմանատիպ հոդվածներ
Շարքային Էդուարդ Մարտիրոսովը անհայտ հանգամանքներում հայտնվել է ադրբեջանական կողմում. ՀՀ ՊՆ
Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարք...
Օնիկ Գասպարյանը ասել է, որ անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել, այն համաձայնեցված է եղել ինձ հետ. Դավիթ Տոնոյան news.am
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2021 թվականի սեպտեմբերի 30-ից կալանավորված է եւ պահվում է Երևան ՔԿՀ-...
Ամուսինը թռավ գետը, որ փրկի Արմինեին, հետևից թռան հրահանգավորող աշխատակիցները. ռեժիսոր. News. am
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդումը վարող Արմինե Ճաղարյանը նկարահանող խմբի և «Ռաֆթինգ ի...
Այլ երկրների կենտրոնական բանկերը կարող է սկսեն թաքցնել սեփական դոլարային պահուստները. Գերմանիայում զգուշացնում են
Ռուսաստանի Բանկի պահուստների սառեցումը կխրախուսի այլ երկրների կենտրոնական բանկերին «թաքցնել» սեփական դոլարային պահուստնե...