Մասկի գնումից հետո Twitter-ի ապագան անորոշ է. ընկերության ղեկավար
Այն բանից հետո, երբ միլիարդատեր Իլոն Մասկը ձեռք բերեց Twitter սոցիալական ցանցը, ընկերության ապագան անորոշ է։ Այս մասին հայտնում է Verge հրատարակությունը՝ վկայակոչելով Twitter-ի ղեկավար Պարագ Ագրավալին։
«Իսկապես անորոշություն կա, թե ինչ կլինի գործարքի փակումից հետո… երբ գործարքը փակվի, մենք չգիտենք, թե որ ուղղությամբ կգնա հարթակը», - ասել է Ագրավալը Twitter-ի աշխատակիցների հետ զրույցում:
Միևնույն ժամանակ Ագրավալը աշխատակիցներին հավաստիացրել է, որ աշխատանքից ազատումներ կամ կրճատումներ չեն նախատեսվում:
Սոցցանցի ղեկավարը նշել է նաեւ, որ կմնա իր պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ գործարքը չի ավարտվել։ Հրատարակության տվյալներով՝ այն կավարտվի այս տարվա վերջին։






























