Մարիուպոլի Ազովստալից սև ծուխ է բարձրացել

ՌԴ զորքերի կողմից վերահսկողության տակ գտնվող Մարիուպոլում  «Ազովստալ» գործարանի վրա սեւ ծուխ են նկատել։  Այս մասին են վկայում Sky News-ի ապրիլի 26-ի առավոտյան հրապարակված լուսանկարները: Այս մասին գրում է donpress.com-ը։ 

Նշվում է, որ ՌԴ զորքերը շարունակում են ռմբակոծել Մարիուպոլի «Ազովստալ» մետկոմբինատը: Այսօր առավոտյան գործարանի տարածքում, որտեղ նկուղներում խաղաղ բնակիչներ են թաքնվում, երկինք է բարձրացել սեւ ծխի հսկայական սյուն։

 

Քաղաքականություն