Դա թատերական ժեստ է. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մարիուպոլում Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ վարելու Կիևի առաջարկը «թատերական ժեստ» է անվանել։ Այդ մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Ռիա Նովոստին։

 

«Դա թատերական ժեստ է, իսկապես, ուկրաինացիները սիրում են ամեն ինչ բեմադրել, ըստ երևույթին նրանք ցանկանում էին մեկ այլ սրտաճմլիկ տեսարան բեմադրել», - ասել է Լավրովը՝ պատասխանելով Կիևի առաջարկը մեկնաբանելու լրագրողի խնդրանքին։

 

Նա նաև կոչ է արել ուկրաինական կողմին արագ արձագանքել ռուսական առաջարկներին, որոնք, ինչպես նշել է Լավրովը, Կիևի ներկայացուցիչների մոտ են արդեն ավելի քան 10 օր։

 

«Եթե մենք խոսում ենք բանակցությունների շրջանակներում աշխատելու լուրջ վերաբերմունքի մասին, ապա լավ կլիներ, որ նրանք արագ արձագանքեին մեր առաջարկներին, որոնք, կրկնում եմ, 10 օրից ավելի իրենց կողքին են, և որոնք, ինչպես պարզվեց նույնիսկ Զելենսկին չէր լսել այդ մասին»,- ասել է նա։

Քաղաքականություն