Զելենսկին ԱՄՆ-ին անհարմար դրության մեջ է դրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զարմացրել է Վաշինգտոնին, երբ լրագրողներին պատմել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի Կիև այցի մասին, թեև նրանք երկիր են ժամանել խիստ գաղտնիության պայմաններում, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին, փոխանցում է Ռիա Նովոտին։
Ըստ լրատվամիջոցների՝ սկզբում քաղաքական գործիչները տարբեր ինքնաթիռներով գաղտնի թռչել են Լեհաստան, որից հետո գնացքով մեկնել են Կիև։ Սպիտակ տան վարչակազմը հրաժարվել է հաստատել այս տեղեկությունը, քանի դեռ պաշտոնյաներն ապահով կերպով չեն լքել Ուկրաինան։
Նշվում է, որ Օսթինի ու Բլինկենի այցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվեր «անվտանգության մակարդակը գնահատելուց հետո վերջին պահին»։
Կիրակի օրը ԱՄՆ պետքարտուղարը և պաշտպանության նախարարն այցելել են Կիև, որտեղ հայտարարել են Ուկրաինա ամերիկացի դիվանագետների աստիճանական վերադարձի մասին։ Բացի այդ, նրանք հայտարարեցին Կիևին ավելի քան 700 միլիոն դոլարի ուղղակի և անուղղակի ռազմական օգնություն տրամադրելու մասին։
Այս ուղևորությունը ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցիչների առաջին այցն էր Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից երկրի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր։






























