ՄԱԿ-ը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բացել Աֆղանստանի Կենտրոնական բանկի արգելափակված ակտիվները
ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները մտահոգություն են հայտնել Աֆղանստանում աճող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ և կոչ են արել ԱՄՆ իշխանություններին բացել երկրի Կենտրոնական բանկի ավելի քան 7 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվները: Այս մասին գրում է RT-ն:
«Արդեն կրիտիկական իրավիճակը սրվում է Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկված միջոցներով… ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Միացյալ Նահանգներին… վերանայել Աֆղանստանի Կենտրոնական բանկի արտաքին ակտիվները արգելափակելու իր որոշումը», - ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: .
Փետրվարի 11-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որով արգելափակվում են Աֆղանստանի Կենտրոնական բանկի՝ ԱՄՆ բանկերում պահվող 7 միլիարդ դոլարի ակտիվները։
Աֆղանստանի ակտիվները, որոնք պահվում են ԱՄՆ բանկային հաշիվներում, ուղարկվել են Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի մեկ հատուկ հավատարմագրային հիմնադրամ:






























