Լեհական PGNiG ընկերությունը հրաժարվել է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով

Լեհական նավթագազային PGNiG ընկերությունը հրաժարվել է ռուսական գազի մատակարարումների համար վճարել ռուբլով։ Այս մասին գրում է RT-ն:

 

«PGNiG-ը հրաժարվել է Газпром-ի կողմից Յամալի պայմանագրով մատակարարվող բնական գազի դիմաց ռուսական ռուբլով վճարել՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն», - նշվում է հրապարակման մեջ:
 

PGNiG-ը նաև հայտնել է, որ իրենք Газпром-ից ծանուցում են ստացել ապրիլի 27-ից գազի մատակարարումն ամբողջությամբ դադարեցնելու մասին։

Քաղաքականություն