ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևի հանձնարարությամբ պլանավորել էին Վլադիմիր Սոլովյովի սպանությունը. ՌԴ ԱԴԾ
Կիևի հանձնարարությամբ ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը նախաձեռնած անձիք ձերբակալվել են: Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն, Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ միասին, կալանավորել է Ռուսաստանում արգելված «Նացիոնալ-Սոցիալիզմ/Սպիտակ իշխանություն» ահաբեկչական կազմակերպության ազգությամբ ռուս մի խումբ անդամների, ովքեր Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարականով ծրագրել էին հասարակական գործիչ, հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, «Մոլոտով կոկտեյլ» տեսակի ութ հրկիզիչ սարք, «ՊՄ» 6 ատրճանակ, «ՌԳԴ-5» նռնակ, տարբեր տրամաչափի հազարից ավելի պարկուճ, թմրանյութ, ուկրաինական կեղծ անձնագրեր։ Ձերբակալվածներից առգրավվել են խմբի անդամների լուսանկարներ, ազգայնական գրականություն և պարագաներ։
«Հանցավոր խմբի անդամները խոստովանական ցուցմունքներ են տվել Սոլովյովի սպանությունը նախապատրաստելու մասին, որից հետո ծրագրել էին թաքնվել արտասահմանում։ ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ապացույցների հավաքագրում է կատարվել»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Թեմային անդրադարձել է նաև ինքը` Սալավյովը, ասելով, որ Զելենսկին իր մտերիմների նեղ շրջանակում դժգոհել է իրենից և խնդրել, որ ՌԴ-ում լուծեն Սալավյովի հարցերը:
Նմանատիպ հոդվածներ
Երեխան ընկել է Դեբեդ գետը. 30 փրկարար որոնում է իրականացնում
Ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի Բուրսա քաղաքում ինքնաթիռ է ընկել բնակելի տների վրա
Թուրքիայի Բուրսա քաղաքի օդանավակայանից ոչ հեռու միաշարժիչանի ինքնաթիռ է ընկել բնակելի տների վրա։ Հնարավոր տուժածների մաս...
18+. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Ինչպես է Փաշինյանի ավտոմեքենան անցել վրաերթի ենթարկված հղի կնոջ կողքով
Համացանցում Է հայտնվել նոր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան անցնում մահացու վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ցուցարարին. լարված իրավիճակ` ՔՊ-ի գրասենյակի մոտ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ երիտասարդներ:...