Երևանում կոտրել են Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակը
Այսօր, ապրիլի 23-ին, հերթական վանդալիզմն է տեղի ունեցել։ Դարձյալ կոտրել են Դավիթ Բեկի փողոցում, Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված Հիսուս Քրիստոսի բազալտե արձանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com -ը, կոտրել են արձանի ոտքերը, վնասվել ձեռքերը, գլխի հատվածը։ Չարագործները թողել են նաև գրառում։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։ Նախորդ դեպքը դեռ չբացահայտված, քաղաքացիներն իրենց ուժերով նորն էին տեղադրել ու այսօր ականատես են եղել հերթական վանդալիզմին։ Հավաքվածները հուսով են, որ գոնե այս դեպքում ոստիկանությունը կհայտնաբերի ստահակին կամ ստահակներին։
Նմանատիպ հոդվածներ
Ավտովերանորոգման կետում BMW-ն ամբարձիկի վրայից ընկել է 36-ամյա աշխատակցի վրա
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 14։00-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծ...
Փեսայի կողմից հրազենային վնասվածքներ ստացած զոքանչը հիվանդանոցում նույնպես մահացավ
Այսօր, ապրիլի 23-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Արմ...
Ծեծկռտուք է տեղի ունեցել պարեկների և 4 երիտասարդների միջև
Ապրիլի 21-ին, Ստեփանավանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել նորանշանակ Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկնե...
Ի՞նչ է պատմում աներոջն ու զոքանչին սպանած տղամարդու մասին գյուղապետը․ news
Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչները դեռ չգիտեն՝ ինչն է պատճառը եղել, որ փեսան սպանել է իր աներոջը, զոքանչին եւ վ...