Ջեֆ Մոնսոնը երեսպաշտության դրսևորում է համարել ռուս մարզիկների որակազրկումը
Խառը մենամարտերի մարտիկ Ջեֆ Մոնսոնը, ով Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2018 թվականին, կոշտ քննադատության է ենթարկել սպորտի միջազգային պաշտոնյաներին՝ ռուս մարզիկներին մրցումներից հեռացնելու համար։
«Կառավարությունների միջև տարաձայնությունների համար մարզիկներին պատժելը իմաստ չունի։ Մարզիկները խոսք չունեն իրենց երկրի արտաքին քաղաքականության մեջ: Ամերիկան հավակնում է լինել ազատության երկիր, բայց նրանք արգելում են մարզիկներին մասնակցել մրցումներին բացառապես քաղաքացիության հիման վրա», - URA.RU-ին ասել է Մոնսոնը, ով նաև Կրասնոգորսկի (Մոսկվայի շրջան) Դումայի անդամ է:
Մոնսոնը երեսպաշտության դրսեւորում է համարում նաեւ ռուս մարզիկների որակազրկումը.
«Ամերիկան ռմբակոծում է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հինգ տարբեր երկրներ: Ամերիկան ներխուժել և օկուպացրել էր Աֆղանստանը և Իրաքը՝ օգտագործելով զանգվածային ոչնչացման զենքերի մասին ստերը: Նույնիսկ չի առաջարկվել ամերիկացի մարզիկներին հեռացնել մրցումներից՝ ԱՄՆ կառավարության ռազմական գործողությունների պատճառով։ Կեղծավորություն»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Խելացնոր որոշում. Ջոկովիչը՝ ռուս և բելառուս թենիսիստներին Ուիմբլդոնի մրցաշարից հեռացնելու մասին
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խելացնոր է անվանել Ուիմբլդոնի կազմակերպիչների որոշումը՝ ռուս և բելառուս թենիսիստների...
Պելեն կրկին հիվանդանոց է տեղափոխվել
Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն կրկին հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին գրում է Chempionat. com-ը: Աղբյուրի փոխանց...
Ռուս և բելառուս թենիսիստներին պաշտոնապես արգելել են հանդես գալ Ուիմբլդոնում
Ռուսաստանի և Բելառուսի թենիսիստներին արգելվում է մասնակցել 2022 թվականին Ուիմբլդոնի «Մեծ սաղավարտի» մրցաշարին, հայտնում...
Մեսսին հաջորդ մրցաշրջանում կմնա ՊՍԺ-ում
Արգենտինացի ֆուտբոլիստ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբից հեռանալու ցանկություն չունի: Նա այս մրցաշրջանո...