ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես՝ որպես Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է մեզ». Թագուհի Թովմասյան

 «Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից, մենք տուն չենք գնա»,- այսօր՝ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ 

«Մենք այդ նպատակից երբեք չենք շեղվելու։ Ես՝ որպես Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է մեզ»,- նշեց նա։ 

«Արցախի հարցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որդեգրել է հստակ դիրքորոշում՝ «Անջատում հանուն փրկության», և հիմա այդ գաղափարը բացարձակ մերժելի է ՔՊ-ի համար, հիմա նրանք պատրաստակամություն են հայտնում ադրբեջանական տիրապետության տակ թողնել Արցախը»,- ասաց Թովմասյանը։

Քաղաքականություն