Շառլ Միշելը Կիևում է

 Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Կիև: Այս մասին նա գրառում է արլ իր թվիթերյան հաշվում: Հրապարակած լուսանկարին կից ԵԽ նախագահը գրել է.

 

«Այսօր` Կիևում: Ազատ և ժողովրդավարական Եվրոպայի սրտում»,- գրել է Միշելը Twitter-ում:

 

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս մեկնել էր Ուկրիանա: Նա գնացել էր Բուչա:

Կիև այցից հրաժարվել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: