ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանն ապաքինվե՞լ է. նա ներկա է դատական նիստին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրել էր բժշկական տեղեկանքը, համաձայն որի՝ նրա բուժումը պետք է շարունակվի ևս 3-5 օր։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա Ծաղկաձորում դահուկներով սահելիս վնասվածք էր ստացել: Այդ պատճառով էլ չէր մասնակցել խորհրդարանական ընդդիմության՝ Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին:
Հավելենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), որը նախատեսում է պատասխանատվություն առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։