Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից
Քիշնևը սկսել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ) Մոլդովայի անդամակցության հիմքում ընկած երեք հիմնարար համաձայնագրերի չեղարկման գործընթացը։ Այս մասին «Ռադիո Մոլդովայի» եթերում հայտարարել է արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը՝ ընդգծելով, որ այդ համաձայնագրերի դադարեցումից հետո, պաշտոնապես և իրավաբանորեն, «Մոլդովան այլևս չի լինի ԱՊՀ-ի մաս», չնայած այն հանգամանքին, որ նրա անդամակցությունն արդեն կասեցվել էր «որոշ ժամանակ առաջ»։
Մոլդովայի փոխվարչապետը և արտաքին գործերի նախարարը պարզաբանել է, որ վիճելի համաձայնագրերը վերաբերում են 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված ԱՊՀ կանոնադրությանը, 1991 թվականի դեկտեմբերի 8-ի ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին և այդ համաձայնագրի 1991 թվականի դեկտեմբերի 22-ի հավելվածին։ Պոպշոյի խոսքով՝ չեղարկման գործընթացն արդեն ընթացքի մեջ է, և խորհրդարանի անդամները համապատասխան փաստաթղթերը կքննարկեն նոր խորհրդարանական նստաշրջանի հենց սկզբում։
«Մենք, հավանաբար, կավարտենք կառավարության ընթացակարգերը փետրվարի կեսերին, որից հետո որոշումը կկայացնի խորհրդարանը», - նախարարի խոսքերն է մեջբերել Մոլդովայի պետական լրատվական «Մոլդպրես» գործակալությունը։
Միհայ Պոպշոյը Մոլդովայի ԱՊՀ անդամակցության համաձայնագրերի չեղարկումը անվանել է «կարևոր քայլ երկրի եվրոպական կողմնորոշումը ամրապնդելու գործում»։
Նմանատիպ հոդվածներ
Մեջը քյար չկա, եթե հրապարակային չէ. պիտի գաք՝ գործ անեք․ Կոնջորյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասել է, որ ընդդիմությունը չի օգտվում նվազագույն հնարավորություններից...
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ անժամկետ կալանքը, փոխարինվեց տնային կա...
Ռուսական հեղուկ գազը Հայաստան կներմուծվի երկաթուղով` Ադրբեջանի տարածքով
Գաղտնիք չէ, որ հեղուկ գազի հետ կապված Հայաստանում հիմա մեծ խնդկիր կա, խնդիրը պայմանավորված է նրանով, որ մենք ներմուծում...
Հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Երկրորդ ընթերցմամաբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապ...