Ռուսական բանակը խայտառակ վիճակում է. ռուս բանկիրը դատապարտել է «խելահեղ պատերազմը»

Ռուսական «Тинькофф» բանկի հիմնադիր Օլեգ Տինկովը մեկնաբանել է ուկրաինական պատերազմը և ասել, որ չի տեսնում այս «խելահեղ պատերազմը»  գոնե մեկ շահառուի, քանի որ անմեղ մարդիկ ու զինվորներ են զոհվում։ Նա նշել է նաև, որ ռուսական բանակի որակը այն չէ, ինչ ակնկալում էին ուժային կառույցների ղեկավարները։ Բանկիրը Instagram-ի իր հաշվում մասնավորապես գրել է.

 

«Գեներալները, արթնանալով խումհարից, հասկացան, որ իրենց բանակը խայտառակ վիճակում է: Իսկ որտե՞ղից լավ  բանակ, եթե երկրում մնացած բոլոր ոլորտներում ամեն ինչ խեղճացած է, թաթախված ստրկամտության մեջ: Կրեմլի պաշտոնյաները ցնցված են, որ ոչ միայն նրանք, այլ նաև իրենց  երեխաները ամռանը Միջերկրական ծով գնալ չեն կարողանա։ Գործարարները երկրում  փորձում են փրկել իրենց մնացած ունեցվածքը։ Իհարկե, կան հիմարներ, որոնք նկարում են Z նշանը, բայց հիմարները ցանկացած երկրում 10% են կազմում։ Ռուսաստանցիների 90%-ը դեմ է այս պատերազմին»,- գրել  Տինկովը։

Նա նաև անգլերենով դիմել է արևմտյան քաղաքական գործիչներին՝ խնդրելով ազդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումների վրա։

«Հարգելի «կոլեկտիվ Արևմուտք»,  խնդրում եմ եղեք ավելի ռացիոնալ և մարդասեր»,- գրել է Թինկովը։

 

Քաղաքականություն