Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին եգիպտացորենի գները հասել են ռեկորդային թվի

 Ուկրաինայում հակամարտության ֆոնին եգիպտացորենի գները հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ գրեթե մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ գերազանցելով մեկ բուշելի դիմաց 8 դոլարը: Արժեքը ռեկորդային մակարդակի է հասել Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին, որոնք սպառնում են խաթարել մատակարարումները եւ մեծացնել ԱՄՆ-ից հացահատիկի պահանջարկը, հաղորդում է Bloomberg-ը։

 

Ուկրաինայի հակամարտությունը խաթարել է մատակարարման շղթան մի տարածաշրջանում, որին բաժին է ընկնում գյուղատնտեսական մշակաբույսերի արտահանման մեկ հինգերորդը: Ռուսաստանի գործողությունները կարող են նաեւ խաթարել Ուկրաինայում վարուցանքի արշավը, ինչն էապես կնվազեցնի մատակարարումը։

 

Եգիպտացորենի գները չեն բարձրացել մինչեւ 8 դոլար 2012թ․ սեպտեմբերից ի վեր, երբ ԱՄՆ Միջին Արեւմուտքում բերքը ոչնչացվեց ավերիչ երաշտի եւ շոգի պատճառով: Ֆյուչերսները մոտենում են պատմական առավելագույնին՝ 8,49 դոլար մեկ բուշելի դիմաց:

 

 

Քաղաքականություն