
Երևանի բյուջեի հավելումը կուղղվի պատերազմի հետևանքով ՀՀ տեղափոխված քաղաքացիներին. Հովհաննիսյան

Երեւան համայնքի 2022 թվականի բյուջեի 22 միլիոն 330 հազար դրամի հավելումը կուղղվի պատերազմի հետեւանքով ժամանակավորապես Հայաստանում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխելու համար:
Այս մասին Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ զեկուցեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: «Ֆինանսական հատկացումներ արցախյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստան տեղափոխված ընտանիքներին նախատեսված չեն»,- ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է նաեւ «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների եւ քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրացման միջոցառումներ» ծրագրով նախատեսել 75 միլիոն 48 հազար դրամ՝ Տիչինա-Բաբաջանյան ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների շրջանակներում փոխհատուցումների տրամադրման նպատակով։
Լուսանկարը` photolure-ի