Հասարակություն

Դիմորդները բանավոր քննություններ այլևս չեն հանձնի. ԳԹԿ փոխտնօրեն

Դիմորդները բանավոր քննություններ այլևս չեն հանձնի. ԳԹԿ փոխտնօրեն

Այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ներկայացնելով բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման և քննությունների կազմակերպման գործընթացը:

 

«Միասնական քննությունների թիվը սահմանվել է երկուսը։ Եթե նախկինում շրջանավարտները բուհ ընդունվելիս հանձնում էին մեկ կամ երեք քննություն, ապա այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում»,-  նշեց նա։

 

Նասիբյանի խոսքով՝ կենտրոնացված քննություններից հրաժարվելուց բացի, հրաժարվել են նաև բանավոր քննություններից։ 

«Նախկինում դիմորդները հանձնում էին հայոց լեզվի և օտար լեզուների բանավոր քննություններ։ Բանավոր քննություններ այլևս չեն լինելու։ Հրաժարվել ենք նաև լրագրություն մասնագիտության ստեղծագործական աշխատանք և բանավոր խոսքի հմտություններ առարկաների քննություններից»,- շեշտեց նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250