
Արևմուտքը պատժում է Սերբիային` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու համար

Արևմուտքը Սերբիային հիբրիդային պատերազմով է պատժում, քանի որ վերջինս հրաժարվում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Սերբիայի ՆԳՆ ղեկավար Ալեքսանդր Վուլինը։
«Սերբիայի դեմ հիբրիդային պատերազմ է սկսվել, քանի որ մենք մեր սեփական քաղաքականությունն ենք վարում և պատժամիջոցներ չենք սահմանում ՌԴ-ի դեմ։ Մենք տեղյակ ենք` ով է կանգնած այդ հարձակումների հետևում»,- ասել է Վուլինը։
Ապրիլի 18-ին Սերբիայի առևտրի կենտրոններից մի քանիսը ահաբեկչության սպառնալիքի մասին ահազանգեր են ստացել, մարդկանց ստիպված են եղել տարհանել, բայց հատուկ ծառայությունները պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերել։
Երկրի ՆԳՆ-ի տվյալներով՝ ահազանգերն ուղարկվել են Protonmail փոստային ծառայությունից, որը տեղակայված է Շվեյցարիայում: Դրանից առաջ պայթուցիկ սարքերի մասին հաղորդագրություններ են ստացել Բելգրադի «Նիկոլա Տեսլա» միջազգային օդանավակայանն ու Air Serbia ավիաընկերությունը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Air Serbia ավիաընկերության ինքնաթիռներում պայթուցիկ սարքերի վերաբերյալ ահազանգերն օտարերկրյա հատուկ ծառայություններն են ուղարկում Ուկրաինայի տարածքից և Եվրամիության մեկ պետությունից: