ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինվորականները համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացրել

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը Ճապոնիայի զինված ուժերի հետ ատոմային էներգիայով աշխատող Abraham Lincoln ավիակրով

լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Արևելաչինական և Ճապոնական ծովերում: Այս մասին գրում է RT-ն՝ հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշիին։
 

«Ճապոնիան և Միացյալ Նահանգները ցույց են տվել, որ պահպանում են համագործակցության գերազանց աստիճանը և կարող են կանխել մեր տարածաշրջանում իրավիճակը միակողմանի ուժով փոխելու փորձերը»,- նշվում է հայտարարության մեջ։
 

Նրա խոսքով՝ ճապոնական կողմը ներգրավել է հրթիռային կործանիչներ, ռազմաօդային ուժեր, շարժական երկկենցաղ ուժեր, որոնք ստեղծված են հեռավոր կղզիները պաշտպանելու համար։
 

Զորավարժությունները տևել են տաս օր։ Դրանք նպատակ են ունեցել Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմական գործունեության վրա զսպող ազդեցություն ունենալ ։