Պատահարներ
Երևանում Opel-ը բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի կենտրոնում
Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 17:20-ի սահմաններում 31-ամյա Գառնիկ Ե.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս, Երևանի վարչական տարածքում՝ Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի դիմաց, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին և մոտ 30մ գլխիվայր սահելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բախման հետևանքով վնասվել է նաև 41-ամյա Մանվել Հ.-ի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0