Պատահարներ
Պենտագոնը հաստատել է. ուկրաինացի զինվորականներին կսովորեցնեն կիրառել ամերիկյան հաուբիցները
Gohar Vardanyan
Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հաստատել է ուկրաինացի զինվորականներին ամերիկյան հաուբիցների կիրառման ուսուցման մասին տեղեկությունը:
«Ճիշտ է հետևյալը։ Մենք կարծում ենք, որ կկարողանանք սկսել Ուկրաինայի Զինված ուժերի ուսուցման գործընթացը հաուբիցներով, որոնք շուտով կտեղափոխվեն այնտեղ։ Այդ ուսուցումը տեղի կունենա Ուկրաինայի սահմաններից դուրս», – ասել է նա:
Նա հստակեցրել է, որ ամերիկացի ռազմական հրահանգիչները ուկրաինացի զինվորների ուսուցումը կսկսեն մի քանի օրից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորներին կմարզի ամերիկյան հաուբիցների կիրառման համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Պենտագոնի ներկայացուցչին:
Նշվում է, որ ծրագրվում է նաև ուսուցանել «այլ տեսակի» զենքերի կիրառումը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախում ադրբեջանական կողմից հերթական խախտման մասին
Gohar Vardanyan
Երկրաշարժ՝ Բավրայի մոտ. Շիրակի մարզի մի շարք գյուղերում զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ
Gohar Vardanyan
Վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է. երեխայի կյանքը նույնպես չի հաջողվել փրկել. Hraparak
Gohar Vardanyan
Փառուխում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ
Gohar Vardanyan