Պատահարներ
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 06-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Gohar Vardanyan
Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Բաղրամյան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 06-ի վարորդը մահացել է:
Արտաշատի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են նրա մահը, որից հետո տեղում առաջին բժշկական օգնությունն են ցուցաբերել Mercedes-ի վարորդին և 2 հոգու տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 06-ի մահացած վարորդի և հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները ՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախում ադրբեջանական կողմից հերթական խախտման մասին
Gohar Vardanyan
Երկրաշարժ՝ Բավրայի մոտ. Շիրակի մարզի մի շարք գյուղերում զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ
Gohar Vardanyan
Վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է. երեխայի կյանքը նույնպես չի հաջողվել փրկել. Hraparak
Gohar Vardanyan
Փառուխում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ
Gohar Vardanyan