Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota Camry-ն ու BMW-ն. կան վիրավորներ. BMW-ի վարորդը եղել է խմած. Shamshyan. com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ թիվ 28 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Դավիթ Հովսեփյանի վարած BMW և 43-ամյա  Արայիկ Դ.-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես հայտնում է Shamshya. com-ը, վթարի  հետևանքով  2  հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

 

 Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում, իսկ Toyota-ի վարորդը՝ սթափ: BMW-ի վարորդը 1 ամիս առաջ ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար  ենթարկել է վարչական պատասխանատվության: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը: 

 

Shamshyan. com-ը: