ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փորձ է արվում պարտադրել մի օրակարգ, համաձայն որի Հայաստանի գոյությունը պայմանավորված է Արցախի հանձմամբ․ Ոսկանյան

Իրականում չէի ցանկանա մեկնաբանել հնչված հայտարարությունները, քանի որ դրանց մեջ թշնամական քարոզի էլեմենտներ կան։ Այս մասին՝ Ազատության հրապարակից, լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրառանալով Նիկոլ Փաշիյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վերջին հայտարարություններին։ 

 

«Շատ դեպքերում նույն բանը այլ կամ գրեթե նույն փաթեթավորմամբ ներկայացնում է Բաքվի բռնամետը և նրա քարոզչամեքենան։ Ես կուզենայի արձանագրել մի կարևոր հանգամանք, որը ակնհայտորեն անհանգստացնում է մեր հասարակությանը, այն է, որ մեզ փորձ է արվում պարտադրել մի օրակարգ, համաձայն որի Հայաստանի գոյությունը պայմանավորված է Արցախի հանձմամբ։ Սա կեղծ օրակարգ է, սա թշնամական օրակարգ է»,-նշեց Ոսկանյանը։

 

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում գտնվող «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ այլեւ տուն չի գնալու, խորհրդարան չի գնալու, իր պայմանական աշխատասենյակը դառնում է Ազատության հարապարակը։ Վանեցյանը կոչ է արել բոլորին՝ ոտքի կանգնել, միանալ հրապարակում գտնվողներին՝ քննարկելու ստեղծված իրավիճակը և միասին փրկելու Հայաստանն ու Արցախը։

 

 

Քաղաքականություն