Պուտինը ստորագրել է ԽՍՀՄ և նացիստական Գերմանիայի նույնականացման համար պատիժ նախատեսող օրենք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը պատժամիջոցներ է սահմանում այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք նույնացնում են ԽՍՀՄ և նացիստական Գերմանիայի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես, օրենքը նախատեսում է, որ խախտման պարագայում քաղաքացին վճարելու է տուգանք 1-2 հազար ռուբլու չափով կամ վարչական կալանքի է ենթարկվելու 15 օր ժամկետով: Պաշտոնատար անձինք տուգանվելու են 2-4 հազար ռուբլու, իսկ իրավաբանական անձինք՝ 10-50 հազար ռուբլու չափով: Օրենքի կրկնակի խախտումների դեպքում պատիճն ավելի է խստացվելու:
Նմանատիպ հոդվածներ
Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը ամբողջությամբ վերադարձել են իրենց զբաղեցրած դիրքերը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփ...
Ադրբեջանն իր նպատակին հասնելու ճանապարհին նոր թիրախներ և խոցելի ուղղություններ է փնտրելու. Տիգրան Աբրահամյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանի ագրեսիան Փառուխ գյուղի...
Բելառուսները կարող են մասնակցել Ռուսաստանում գաղտնի օբյեկտների շինարարությանը. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ բելառուս մասնագ...
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նախագահական ինքնաթիռով Ուկրաինայից Հռոմ է հասցրել քաղցկեղով հիվանդ երեխաներին
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նախագահական ինքնաթիռով Ուկրաինայից Հռոմ է հասցրել քաղցկեղով հիվանդ երեխաներին: Նա նաեւ լո...