Ադրբեջանն իր նպատակին հասնելու ճանապարհին նոր թիրախներ և խոցելի ուղղություններ է փնտրելու. Տիգրան Աբրահամյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ադրբեջանի ագրեսիան Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ նպատակ ուներ ամրապնդելու Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածի ճնշումը։
Առանց այդ էլ հետպատերազմական ժամանակահատվածի ստատուս-քվոն բավականին բարդ իրադրություն է ստեղծել Արցախի և Հայաստանի համար, սակայն Ադրբեջանը փորձում է զարգացնել իր առավելությունը և վերջնական վերահսկողություն ապահովել Արցախի կենսական ապահովման «երակների» նկատմամբ և հասնել Արցախի ամբողջական հայաթափմանը։
Ադրբեջանական սցենարը ենթադրում է, որ այս ճանապարհով Արցախի ամբողջական վերահսկողության հարցն ավելի արագ կլուծվի։
Իհարկե, այս գործընթացի գլխավոր աջակիցը ՀՀ իշխանությունն է, ով իր հայտարարությունով Ադրբեջանի համար կանաչ լույս է վառում։
Օրեր առաջ Մարտակերտի շրջանում արձանագրված ադրբեջանական առաջխաղացումը այս շղթայի մասն է կազմում։
Չնայած այս պահին պաշտոնապես նշվում է, որ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու վերաբերյալ պայմանավորվածություն կա, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ նախ նրանք կկատարեն պայմանավորվածությունը կամ այլ ուղղությամբ նոր ճեղքում չեն իրականացնի։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն իր նպատակին հասնելու ճանապարհին նոր թիրախներ և խոցելի ուղղություններ է փնտրելու, որի դեմը պետք է տեղում առնել»։
[99c6e31dc24de06e2b1322837b8d408f.png]
Նմանատիպ հոդվածներ
Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը ամբողջությամբ վերադարձել են իրենց զբաղեցրած դիրքերը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփ...
Պուտինը ստորագրել է ԽՍՀՄ և նացիստական Գերմանիայի նույնականացման համար պատիժ նախատեսող օրենք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը պատժամիջոցներ է սահմանում այն ֆիզիկական կամ իրավաբանական անձա...
Բելառուսները կարող են մասնակցել Ռուսաստանում գաղտնի օբյեկտների շինարարությանը. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ բելառուս մասնագ...
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նախագահական ինքնաթիռով Ուկրաինայից Հռոմ է հասցրել քաղցկեղով հիվանդ երեխաներին
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նախագահական ինքնաթիռով Ուկրաինայից Հռոմ է հասցրել քաղցկեղով հիվանդ երեխաներին: Նա նաեւ լո...