Հասարակություն

Խերսոնում նյութեր են հայտնաբերվել 20 ուղեկցորդուհիների մասին, որոնք օգտագործվել են լրտեսության և նույնիսկ դիվերսիաների համար

Gohar Vardanyan 1 րոպե 728 դիտում
Խերսոնում նյութեր են հայտնաբերվել 20 ուղեկցորդուհիների մասին, որոնք օգտագործվել են լրտեսության և նույնիսկ դիվերսիաների համար

Ռուսաստանի անվտանգության ուժերը Խերսոնի գրասենյակներից մեկում, ուկրաինական հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի հուշագրի շնորհիվ, հայտնաբերել են մեկ այլ մեկուսացված սենյակ՝ առանձին մուտքով: 

 

Ինչպես գրում է РИА Новости-ն՝ Խերսոնում նյութեր են հայտնաբերվել գրեթե 20 ուղեկցորդների մասին, որոնց Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը օգտագործել է ոչ միայն որպես լրտես, այլև որպես հատուկ հանձնարարություններ և նույնիսկ դիվերսիա կատարողներ: Որպես աղբյուր լրատվամիջոցը նշում է իր տրամադրության տակ հայտնված ուկրաինական հետախուզության փաստաթղթերը:
 

Ուկրաինայի արտաքին հետախուզության աշխատակիցը, ներկայանալով որպես լուսանկարիչ, շահել է աղջիկների վստահությունը և առաջարկել նրանց անձնական հետաքրքիր հեռանկար։ Ռուսական ուժայիններին հաջողվել է բացահայտել այդ «լուսանկարիչներից» մեկին: Վերջինս Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության գնդապետ,  Խերսոն քաղաքի 5-րդ վարչության պետ Ալեքսանդր Բադենկոն է։
 

Ամենից հաճախ «լուսանկարիչը» դյուրահավատ հաճախորդներին առաջարկում էր շահավետ ամուսնություն Արևմուտքում և Ռուսաստանում, իսկ երբեմն էլ՝ ծանոթություն հարուստ հաճախորդների հետ և աշխատանք «մեծ հեռանկարներով»։

 

Նշվում է, որ հավաքագրված աղջիկներին երբեմն ուղղակի առաջարկվել է սովորական մարմնավաճառ-տեղեկատուի աշխատանք, առավել ընդունակներին տեղափոխել են Արտաքին հետախուզության ծառայության փակ ուսումնական հաստատություններ սովորելու։

 

[fb3f40f4c19fd076bf7e7a37fa42a710.jpg]

[12bbdc5923c584dd707417830c37540c.jpg]

[9c27710e9e7d4654654d2f157bcadf6f.jpg]

[f3eeeebef1a70ab54a4185af9c754947.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250