Ավտոսրահներում առևտուրը եռում է. ինչն է պատճառը․ ArmLur
Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 21 մլրդ 464 մլն 400 դրամ: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 85 տոկոսով ավելացել է:
Տեղեկացնենք, որ այս ցուցանիշները ներառում են ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը: Եթե հաշվի առնենք այս ցուցանիշենր, ապա Հայաստանյան ավտոսրահներում, ինչպես ասում են՝ առեւտուրը եռում է: Ենթադրվում է, որ ավտոմեքենաների առեւտրի ծավալներն աճել են էկոնոմիկայի նախարարության կողմից նախաձեռնած «Trade-in» համակարգի կիրառման շնորհիվ, որը գործում է այս տարվա հունվարից: Նշենք, որ ավտոմեքենաների «Trade-in» համակարգը լայն տարածում ունի բազմաթիվ երկրներում:
Լրատվամիջոցը նշում է, որ վերջին տարիներին այն հաջողությամբ ներդրվել է նաեւ ԵՏՄ անդամ Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում:
Այս համակարգով քաղաքացիները կարողանում են իրենց օգտագործած ավտոմեքենաները վաճառել տվյալ մակնիշի արտադրողի հայաստանյան պաշտոնական ներկայացուցչին ու դրա փոխարեն գնել նորը` վճարելով գնային տարբերությունը։ Իսկ ներկայացուցիչն իր հերթին հետագայում այն վերանորոգում է ու վերավաճառում` շահավետ պայմաններով։ Բացի այս, քաղաքացիներից գնված հին, օգտագործված ավտոմեքենաները պաշտոնական ներկայացուցչի կողմից մինչեւ վաճառքի հանվելը կենթարկվեն զննման, կվերանորոգվեն, կվերացվեն դրանց տեխնիկական խնդիրները:
Սակայն այս համակարգի հետ չեն հաշտվում ավտոշուկայի առեւտրականները. նրանց խոսքով, այս համակարգի կիրառման միջոցով ավտոսրահներն իրենցից հաճախորդ են փախցնում, ինչին նպաստել է նաեւ պետությունը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ-ում տագնապ է հայտարարվել
Մեր տեղեկություններով՝ Արտաքին գործերի նախարարության շենքում տագնապ է հայտարարված։ ԱԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ տագնապը եղե...
ԱԻՆ-ը երկրորդ երկրաշարժի մասին է հայտնում
Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 05:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Կասեցվել է Բելգիայում և Գերմանիայում արտադրված «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադների իրացումը. ՍԱՏՄ
Սննամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցից (INFOSAN) ստացված հավելյալ տեղեկատվության համաձայն՝ ռիսկային են հա...
Ռուբլու և դոլարի փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 4.70 դրամով, առավելագույնը՝ 5.50 դրամով, միջինը՝ 5.30 դրամով, վա...