Կասեցվել է Բելգիայում և Գերմանիայում արտադրված «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադների իրացումը. ՍԱՏՄ
Սննամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցից (INFOSAN) ստացված հավելյալ տեղեկատվության համաձայն՝ ռիսկային են համարվում Բելգիայի թագավորությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտադրված «Կինդեր» ապրանքանիշի թվով 5 արտադրատեսակ։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում ձեռք բերված տեղեկատվությունը համադրելով Սննամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցից (INFOSAN) ստացված տեղեկատվության հետ՝ Տեսչական մարմնի կողմից կասեցվել է «Կինդեր» ապրանքանիշի հետևյալ արտադրատեսակների իրացումը՝
Kinder Surprise Uovo Maxi 100g – 1728 հատ (172,8 կգ)՝ արտադրված Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Kinder Schokobons 125g – 3792 հատ (474 կգ)՝ արտադրված Բելգիայի թագավորությունում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Կինդեր» ապրանքանիշի մնացած բոլոր ապրանքատեսակների իրացման նկատմամբ Տեսչական մարմնի կողմից սահմանափակումներ չեն կիրառվել և դրանք ենթակա են վաճառքի։
Կասեցված խմբաքանակներից իրականացվել են նմուշառումներ և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքները կհարպարակվեն:
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ-ում տագնապ է հայտարարվել
Մեր տեղեկություններով՝ Արտաքին գործերի նախարարության շենքում տագնապ է հայտարարված։ ԱԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ տագնապը եղե...
ԱԻՆ-ը երկրորդ երկրաշարժի մասին է հայտնում
Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 05:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Ռուբլու և դոլարի փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 4.70 դրամով, առավելագույնը՝ 5.50 դրամով, միջինը՝ 5.30 դրամով, վա...
Ավտոսրահներում առևտուրը եռում է. ինչն է պատճառը․ ArmLur
Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 21 մլրդ 464 մլն 400 դրամ: ArmLur.am-ը ՀՀ...