ՀՀ որոշ տարածքներում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ-ում տագնապ է հայտարարվել
Մեր տեղեկություններով՝ Արտաքին գործերի նախարարության շենքում տագնապ է հայտարարված։ ԱԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ տագնապը եղե...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այսօր սպասվում է քամու ուժգնացում․ հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ
Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ...
ԱԻՆ-ը երկրորդ երկրաշարժի մասին է հայտնում
Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 05:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Ռուբլու և դոլարի փոխարժեքը՝ Հայաստանում գործող բանկերում
Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 4.70 դրամով, առավելագույնը՝ 5.50 դրամով, միջինը՝ 5.30 դրամով, վա...