Քաղաքականություն

Իսրայելի զինվորականների և պաղեստինցիների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել

Իսրայելի զինվորականների և պաղեստինցիների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Իսրայելի զինվորականները հաղորդել են Հորդանան գետի արեւմտյան ափի տարբեր հատվածներում պաղեստինցիների հետ զինված բախումների մասին, գրում է ՏԱՍՍ-ը: «Գիշերը բանակը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն…

Իսրայելի զինվորականները հաղորդել են Հորդանան գետի արեւմտյան ափի տարբեր հատվածներում պաղեստինցիների հետ զինված բախումների մասին, գրում է ՏԱՍՍ-ը: «Գիշերը բանակը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Յաբադ գյուղում, այնտեղ, որտեղից եկել է մարտի 29-ին Բնեյ Բրակում 5 մարդու կյանք խլած ահաբեկչության իրականացնողըը։ Գործողության ընթացքում ձերբակալվել են ութ ահաբեկիչներ, առգրավվել է ապօրինի զենք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ կասկածյալներից մեկը Հուսան գյուղի մերձակայքում մոտեցել է զինվորներին, ովքեր էլ նախազգուշական կրակոցներ են արձակել օդում, սակայն կասկածյալը շարունակել է մոտենալ, և զինվորները կրակ են բացել կասկածյալի ոտքերի ուղղությամբ։ «Զինվորականները դեպքի վայրում բուժօգնություն են ցուցաբերել կասկածյալին, որից հետո նրան պաղեստինցուն հանձնել են բժիշկներին՝ հետագա բուժման համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Աղբյուրը նշում է, որ դեպքի հանգամանքների վերաբերյալ հետաքննություն է սկսվել։  


 

Նմանատիպ հոդվածներ

«Ուկրաինային սպառազինություն մատակարարել են շատ ուշ, իսկ որոշ եվրոպական առաջնորդներ փոխել են իրենց դիրքորոշումը». Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արեւմտյան գործընկերների կողմից տրամադրվող սպառազինության որոշակի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250